Վրաստանում նոյեմբերի 27-ին սուգ է հայտարարվել Բաթումիում զոհվածների համար

Վրացական իշխանությունները որոշել են նոյեմբերի 27-ը հայտարարել սգո օր: Այս մասին հայտնում է apsny.ge հղում անելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայությանը: «Վրաստանի կառավարությունը, երկրի բնակչության հետ միասին, սգում է Աջարիայի «Լեոգրանդ» հյուրանոցում տեղի ունեցած ողբերգության ժամանակ մարդկանց զոհվելու կապակցությամբ: Զոհվածների հիշատակին սգո օրը Վրաստանի ամբողջ տարածքում կխոնարհվեն ազգային պետական դրոշները», – նշվում Վրաստանի կառավարության տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Բաթումի հյուրանոցի հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ, վիրավորել 20-ը: հարուցվել է քրեական գործ, հետաքննություն է ընթանում: Հրդեհի պատճառները դեռ պարզ չեն: