Հենրիխ Մխիթարյանը ստացել է ամենացածր գնահատականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայի առաջնության 13-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցել է «Բրայթոնի» հետ:

Հանդիպումն անցել է «կարմիր սատանաների» առավելությամբ, որոնք էլ հաղթանակ են տոնել 1:0 հաշվով: Միակ գնդակը 66-րդ րոպեին խփել է «կարմիր սատանաների» կիսապաշտպան Էշլի Յանգը:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանը հայտավորված է եղել և խաղը սկսել պահեստայինների նստարանից: Հայ ֆուտբոլիստը փոխարինման է մտել 71-րդ րոպեին:

«Whoscored.com» վիճակագրական կայքը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների գնահատականն այդ խաղում: Մխիթարյանը ստացել է ամենացածր` 6,1 գնահատականը:

Նշենք, որ խաղի ամենաբարձր` 7,8 գնահատականը ստացել է Պոլ Պոգբան: Այս մասին տեղեկացնում է՝ Armsport.am ից:




Լրահոս