Թալանել են հայ պատգամավորի կահույքի սրահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ախալքալաքում թալանել են Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանին պատկանող կահույքի սրահը: Այս մասին տեղեկացնում է jnews.ge կայքը: Աղբյուրի փոխանցմամբ` նոյեմբերի 26-ի գիշերը լույս 27-ի առավոտյան գողերը ջարդել են Չարենց և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում գտնվող կահույքի սրահի ապակե դուռը և ներխուժել ներս: Նրանք հափշտակել են 12 000 դոլար կանխիկ գումար:

Գողերը իրենց հետ են տարել նաև կահույքի տարածքը վերահսկող տեսախցիկները: Առավոտվանից տեղում աշխատում է ոստիկանությունը: Տարվում է հետաքննություն: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով, ինչը ենթադրում է գողություն: Նախաքննություն է իրականացվում Ախալքալաքի ոստիկանության քննչական վարչության կողմից:




Լրահոս