Ահազանգ. «Wolksvagen» խանութ-սրահի մոտակայքում այրվում է ավտոմեքենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 28-ին, ժամը 06:41-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցում` «Wolksvagen» խանութ-սրահի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Լենինգրադյան փողոցի թիվ 35 հասցեի մոտակայքում հրդեհ է բռնկվել «OPEL Astra G» մակնիշի 124 OF 61 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:07-ին, մարվել՝ 07:20-ին: Այրվել է շարժիչի հատվածը և բեռնախցիկը՝ մասամբ:




Լրահոս