Ձերբակալվել է Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավորի կահույքի սրահը թալանած անձը

Ախալքալաքում Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանին պատկանող կահույքի սրահի թալանի գործով մեկ մարդ է ձերբակալվել, գրում է jnews.ge-ն:

Հիշեցնենք, որ  նոյեմբերի 26-ի գիշերը լույս 27-ի առավոտյան գողերը ջարդել են Չարենց և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում գտնվող կահույքի սրահի ապակե դուռը և ներխուժել ներս: Նրանք հափշտակել են 12 000 դոլար կանխիկ գումար: Գողերը իրենց հետ են տարել նաև կահույքի տարածքը վերահսկող տեսախցիկները: Առավոտվանից տեղում աշխատում է ոստիկանությունը: Տարվում է հետաքննություն:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով, ինչը ենթադրում է գողություն: Նախաքննություն է իրականացվում Ախալքալաքի ոստիկանության քննչական վարչության կողմից: