Գառնիի տաճարի մոտ կեղծ ռուբլիներով գնումներ է կատարել. նրան կանչել են ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 27-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, բաժանմունք են հրավիրել 1977 թ. ծնված Ներինե Պ.-ին: Նա խոստովանել է, որ նոյեմբերի 26-ին Գառնիի տաճարին հարակից տաղավարներից երեք տարբեր անձանցից կատարել է գնումներ, որոնց դիմաց վճարել է վճարման միջոց չհանդիսացող 3 հատ 5.000 և 1 հատ 1.000 ռուբլիանոց թղթադրամներ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության Գառնիի բաժանմունք հրավիրված 1956 թ. ծնված Թամարա Լ.-ն հաղորդում է տվել, որ նոյեմբերի 26-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Գառնիի տաճարի մոտ գտնվող իր տաղավարից անծանոթ մի կին գնել է 6 տոպրակ ընկույզի միջուկ, 2 սուջուխ, 0.5 լ տարողության 2 ապակյա տարայով մեղր, որոնց համար վճարել է 5.000 ռուբլիանոց կեղծ թղթադրամ` պատճառելով 44.000 դրամի վնաս:
Նույն օրը բաժանմունք հրավիրված 1958 թ. ծնված Թերեզա Մ.-ն հաղորդում է տվել, որ նոյեմբերի 26-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Գառնիի տաճարի մոտ գտնվող իր տաղավարից անծանոթ մի կին գնել է 6 հատ մրգային լավաշով ռուլետ`վճարելով 1.000 ռուբլիանոց կեղծ թղթադրամ:

Կատարվում է քննություն:




Լրահոս