Պուտինն ու Յուրի Խաչատուրովը հանդիպել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Այդ մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար՝ Խաչատուրովի առաջին հանդիպումը Պուտինի հետ տեղի է ունեցել Կրեմլում: Նոյեմբերի 30-ին Մինսկում տեղի է ունենալու ՀԱՊԿ անդամ պետությունների գագաթնաժողովը: Հանդիպման նախաշեմին Խաչատուրովն այցելում է կազմակերպության անդամ-պետություններ:

Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվել 2017 թվականի ապրիլի 14-ին՝ երեք տարի ժամկետով:




Լրահոս