Beeline-ի Quatro SIM-ը նոր հնարավորություններ է տալիս ամբողջ ընտանիքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը գործարկել է Quatro SIM նոր բացառիկ առաջարկն ամբողջ ընտանիքի համար։ Միանալով Quatro կամ Neo Max փաթեթներին՝ հաճախորդները ստանում են նվեր մինչև 5 SIM քարտ, որոնց միջոցով կարելի է ամեն ամիս անվճար զանգեր կատարել բջջային ցանցում, բջջային ինտերնետից օգտվել և դիտել ալիքներ BeeTV հեռուստատեսությամբ։

«Մենք շարունակում ենք զարգացնել մեր կոնվերգենտ ծառայությունները, և Quatro SIM-ը գալիս է լրացնելու այն առաջարկների շարքը, որոնք հասանելի գներով տրամադրում են մաքսիմալ ծառայություններ։ Վստահ եմ, որ մեր բաժանորդները բարձր կգնահատեն այս հնարավորությունը և կվայելեն մեր պարզ և հարմար առաջարկը», – նշեց Հայաստանում Beeline-ի կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանը։

Quatro ծառայության բաժանորդները կստանան նվեր մինչև 5 SIM քարտ, անսահմանափակ զանգեր խմբի մեջ, ամսական 200 Մբ բջջային ինտերնետ և BeeTV 20 ալիքների բաժանորդագրություն։ Neo Max-ի բաժանորդները կստանան 2 SIM քարտ, անսահմանափակ զանգեր խմբի ներսում, ամսական 100 Մբ բջջային ինտերնետ և BeeTV 10 ալիքների բաժանորդագրություն։ Neo Max-ի փաթեթների բաժանորդագրության ամսական արժեքն է 5990 դրամից սկսած։

Առաջարկը հասանելի է Quatro և Neo Max փաթեթների և՛ նոր, և՛ գործող բաժանորդների համար։ Միանալ առաջարկին կարելի է Beeline-ի բոլոր գրասենյակներում, ինչպես նաև www.beeline.am կայքում՝ լրացնելով համապատասխան հայտը։




Լրահոս