Զարուհի Փոստանջյանը մեկնել է ԱՄՆ՝ «Սերժ Սարգսյանի դեմ համահայկական ընդվզման արշավ սկսելու». «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը մեկնել է ԱՄՆ՝ «Սերժ Սարգսյանի դեմ համահայկական ընդվզման արշավ սկսելու» եւ ամերիկահայ համայնքին ոտքի հանելու համար։

Նրա մասնակցությամբ բողոքի ակցիաներ ու երթեր են կազմակերպվել, նա Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսություն է հանձնել Պահանջագիր, որի գլխավոր բաղադրիչը սփյուռքահայության՝ ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի վերականգնումն է։ Իսկ նոյեմբերի 28-ին նրան ընդունել են Գլենդելի քաղաքապետարանում»:

Առավել մանրամասն ` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: