Ռուսական հեռուստաեթերում հակահայկական քարոզչությունը շարունակվում է.«Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « Ռուսական հեռուստաեթերում հակահայկական քարոզչությունը շարունակվում է: «ՆՏՎ» հեռուստաընկերության «Հանդիպման վայր» նախօրեին հեռարձակված թողարկումն ամբողջությամբ նվիրված է եղել Հայաստանին: Թոք-շոուի ֆորմատով հեռարձակվող այդ հաղորդման մասնակիցները՝ քաղաքագետներ, վելուծաբաններ, կառավարական օղակների փորձագետներ եւ այսպես շարունակ, Հայաստանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու գործում մեկը մյուսին հերթ չէին տվել՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը որակելով Ռուսաստանի նկատմամբ դավաճանական քայլ Հայաստանի կողմից:

«Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր ռուսական «Զվեզդա» հեռուստաընկերության հակահայկական թողարկմանը: Այն բանից հետո, երբ այդ հեռուստաընկերության տնօրինությունը Հայաստանից ներողություն խնդրեց, ենթադրվեց, թե նման իրավիճակ այլեւս չի կրկնվի: Թեեւ այդ տեքստի բնօրինակն այդպես էլ չհրապարակվեց: Ու հիմա էլ ռուսական մասնավոր հեռուստաընկերությունն է հակահայկական շոու բեմադրում` հասարակության մեջ հակահայկական տրամադրություն ձեւավորելով:

Իհարկե, պաշտոնական Մոսկվան կարող է ասել, որ մասնավոր հեռուստաընկերություն է, բանախոսները անհատներ են, բայց իրողությունն այն է, որ Ռուսաստանի բոլոր հեռուստաընկերություններն՝ առանց բացառության, գտնվում են տոտալ իշխանական վերահսկողության ներքո: Ուստի նախկին դառը փորձը հաշվի առնելով՝ բացառված չէ, որ առաջիկայում ռուսական կողմից հակահայկական գործողությունները ավելի կտրուկ քայլերի դիմեն»:

Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս