Հողամասերի տիրակալը. Կոտայքի մարզի դատավորը հասցրել է լուրջ ունեցվածք կուտակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 31-ամյա դատավոր Գեղամ Մարգարյանը, ով իր կարիերան սկսել է դատական կարգադրիչից հասցրել է լուրջ ունեցվածք կուտակել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա ունի 12 հատ հողամաս, մեկ հատ պտղատու այգի, մեկ հատ անհատական բնակելի տուն եւ «BMW 730», «Mercedes-Benz A 170» մակնիշի ավտոմեքենաներ:

Երիտասարդ դատավորի դրամական միջոցները կազմում են 10 մլն դրամ, 35 հազար դոլար, 10 հազար վրացական լարի: Ի դեպ, այս տարի նա 8 մլն դրամով գույք է վաճառել, իսկ աշխատավարձը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 296 հազար դրամ:

Փաստորեն տասը աշխատանքային տարիների ընթացքում նա «հասցրել է» ե՛ւ ֆինանսական միջոցները բարելավել, ե՛ւ աշխատանքում առաջընթաց գրանցել: Ու իզուր չէ, քանի որ նա ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ, թոշակի անցած Դավիթ Ավետիսյանի ազգականն է, ով այս տարվա մարտի 10-ից փոխարինում է Կոտայքի դատարանի դատավոր, թոշակի գնացած Յուրա Բաղդասարյանին:




Լրահոս