Մինչև 2018 թ-ի ավարտը ՀՀ ներկրվող ռուսական բնական գազի գինը կմնա անփոփոխ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությունը:

«Մինչև 2018 թվականի ավարտն այս փոփոխությամբ ՀՀ ներկրվող ռուսական բնական գազի գինը մնում է անփոփոխ»,-ասաց նա:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ նախորդ տարի մի շարք սպառողների, համայնքների համար տրվել էր դիֆերենցված մոտեցում: «Հաջորդ տարի ինչ-որ քայլեր պիտի կատարվեն, որ դա նույնը մնա: Մեր կառավարությունն այստեղ ունի՞ անելիք»,–հարցրեց նա, սակայն ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը պատասխանեց, որ ոչ:




Լրահոս