Շառլ Ազնավուրի այցին նվիրված ընդունելություն Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 29-ին Սոֆիայում Բուլղարիայում ՀՀ դեսպանության կողմից աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի պատվին կազմակերպվեց ընդունելություն՝ Բուլղարիայում հավատարմագրված Ֆրանկոֆոնիայի կազմակերպության անդամ երկրների դեսպանների, հայ համայնքային կառույցների ղեկավարների, հայտնի հասարակական և քաղաքական գործիչների, լրագրողների մասնակցությամբ:

Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն իր խոսքում ողջունեց աշխարհահռչակ շանսոնյեին։ Ելույթով հանդես եկան նաև Ֆրանսիայի դեսպան Էրիկ Լյոբեդելը, «Յունիքրեդիթ» բանկի տնօրեն Լևոն Համբարձումյանը:

Շառլ Ազնավուրը պատասխանեց ներկաների հարցերին, դրվագներ ներկայացրեց իր հարուստ ստեղծագործական կյանքից:

Սոֆիայում գտնվելու ընթացքում Շառլ Ազնավուրը հարցազրույցներ տվեց բուլղարական առաջատար հեռուստաընկերություններին և լրատվամիջոցներին, մասնակցեց «Սլավի շոու» հեռուստատեսային շոու-ծրագրին:

Նոյեմբերի 30-ին Սոֆիայի մարզահամերգային համալիրում տեղի կունենա Ազնավուրի մենահամերգը:




Լրահոս