Կատունե՞րն են ավելի խելացի, թե՞ շները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի Վանդերբիլթի համալսարանից գիտնականները պարզել են, որ շների գլխուղեղի կեղեւում (տեղամաս, որը պատասխանատու Է մտածողության եւ պլանավորման համար) կրկնակի ավելի շատ են նեյրոնները, քան կատուների մոտ:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Science Alert-ը:

Հետազոտության արդյունքները հրապարակված են Frontiers in Neuroanatomy հանդեսում: Մի խումբ հետազոտողներ երկար ժամանակ համեմատել են տարբեր տեսակի կենդանիների ուղեղները, այդ թվում՝ արջերի, ջրարջերի, մանգուստների, բորենիների, առյուծների եւ կզաքիսների: Նրանք պարզել են, որ շների գլխուղեղի կեղեւում կան շուրջ 530 մլն նեյրոններ, իսկ կատուների մոտ՝ 250 միլիոն:

Գիտնականների կարծիքով՝ հենց կեղեւում առկա նեյրոնների թիվն Է ազդում եզրակացություններ անելու կենդանու ընդունակության վրա՝ հենվելով անցյալի փորձի վրա: Համեմատության համար նշենք, որ մարդու մոտ առկա են 16
մլրդ նեյրոններ: Ինչպես նշել Է հետազոտողներից մեկը՝ նեյրոկենսաբան Սյուզաննա Գերկուլանո-Հոուզելը, ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ շներն ընդունակ են ավելի բարդ խնդիրներ լուծել: Միեւնույն ժամանակ նա ընդգծել Է, թե դա չի նշանակում, որ կատուները հիմար են, պարզապես այդ կենդանիներին սկզբունքորեն ավելի ավելի բարդ Է ուսումնասիրել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:




Լրահոս