Քանի վթար է տեղի ունեցել հանրապետությունում վերջին օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 28-ին, ժամը 18.30-ին, Երևանի Արցախի փողոցի թիվ 49 հասցեի մոտ իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:

«ՎԱԶ-2106»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 30-ին, ժամը 1.10-ին, Երևանի Կասյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Վոլվո» մակնիշի ավտոմեքենաներ:

«Վոլվո»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 29-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Ալագյազ-Ապարան ճանապարհի 5-րդ կմ-ին ընկել է ձորակը. ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 29-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Էջմիածին-Աշտարակ ճանապարհին` Շահումյան գյուղի հատվածում, իրար են բախվել «ՎԱԶ-2110» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ:

«ՎԱԶ-21099»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 29-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Վանաձորի Նարեկացու փողոցի թիվ 47 շենքի դիմաց իրար են բախվել «ԶԻԼ-ՄՄԶ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:

«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




Լրահոս