Կառավարությունը երեկ ԱԺ չէր ներկայացրել բյուջեի «լավաշը». այն կստանան երկուշաբթի` պլենար նիստից 24 ժամ առաջ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը երեկ ԱԺ չէր ներկայացրել բյուջեի «լավաշը»: ԱԺ-ից տեղեկացրին, որ կստանան երկուշաբթի` պլենար նիստից 24 ժամ առաջ: Կարեն Կարապետյանի ներկայացրած անդրանիկ բյուջեին անցած տարի 101, այս տարի 17 առաջարկ ներկայացրած ԲՀԿ տնտեսագետ Միքայել Մելքումյանից փորձեցինք ճշտել, թե ինչու է այս անգամ այդքան քիչ առաջարկ ներկայացրել, գո՞հ է նախագծից։ «Քիչ չէ. իմ այս անգամվա ամեն առաջարկը հավասար է 40 առաջարկի, չնայած հույս չունեմ, որ ինչ-որ բան ընդունած լինեն»:

Իսկ գազի խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու որոշումը դեռ ուժի մե՞ջ է՝ նման խոստում եք տվել «Առինջ մոլի» ցուցարարներին։ «Դե գիտեք, քննիչ հանձնաժողով կարող ենք ստեղծել ապրիլից հետո, հիմա մտածում ենք ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու շուրջ»։ Ժամանակավոր հանձնաժողովի համար անհրաժեշտ է․ ա) ԱԺ լիագումար նիստ, բ) պատգամավորների կեսի համաձայնություն՝ կհասնե՞ք դրան: «Նոր տարին անցնի, կորոշենք»: Կարո՞ղ է ընդհանրապես հրաժարվեք գաղափարից: «Մենք մեր բոլոր խաղաքարտերը չէ, որ բացում ենք, հրաժարվելու խնդիր չկա։ Ամեն պահ ենթադրում է իր գործողությունը՝ ըստ այդմ ենք առաջնորդվելու»»:

Առավել մանրամասն ` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս