04.12.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տեխնիկական տեսչության և գազի վերահսկողության բաժնի պետ Աշոտ Գրիգորյանի ասուլիսը:

ԹԵՄԱ – Ջեռուցման սեզոնով պայմանավորված անվտանգության խնդիրներ, շմոլ գազից թունավորումներ:

***

Դեկտեմբերի 4-ին ժամը 13։00 -ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝  2016թ. ապրիլյան պատերազմի ամփոփ տարեգրությանը նվիրված «Հարատև կռիվ» փաստագրական ֆիլմի վերաբերյալ, որի շնորհանդեսն էլ կկայանա 2017թ. դեկտեմբերի 6-ին։

Բանախոսներն են՝

Սամվել Թադևոսյան –  սցենարիստ, ռեժիսոր
Գևորգ Հաջէան – երգիչ
***
Դեկտեմբերի – 4  ին  ժամը 13:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կխոսի ԵԱՏՄ և ԵՄ համաձայնագրերի դրական և բացասական կողմերի մասին բանախոսը կանդրադառնա նաև 2018 թվականի սպասումներին:

***

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամում (Աբովյան 50/5) տեղի կունենա «Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիա» ՀԿ-ի ներկայացուցիչների մամլո ասուլիսը, որի ընթացքում կներկայացվի ՀՀ Նախագահի դրամաշահնորհային ծրագրով և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում ստեղծված MY ARMENIA բջջային հավելվածը: iOS և Android հարթակների համար ստեղծված MY ARMENIA հավելվածը Հայաստանի ողջ
տարածքում համայնքային, բնապահպանական, կենցաղային, աղբավայրերի ու այլ հանրային խնդիրները բարձրաձայնելու ուղիղ միջոց է:




Լրահոս