ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավիթ Հարությունյանը ՀՀԿ-ին ողջախոհության կոչ է անում

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե ԱԺ-ն ողջամիտ կգտնվի եւ կընդունի «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը:

Ինչպես հայտնի է՝ այս օրենքի նախագծի վերբերյալ մինչ այս բազմաթիվ հանրային քննարկումներ, խորհրդարանական լսումներ են եղել, իսկ կուլիսային խոսակցությունների համաձայն՝ ՀՀԿ-ականներն ընդհուպ երդվել էին, որ այս օրենքը չպետք է ընդունվի: Այժմ օրենքում փոփոխություններ են կատարվել, փոխվել է նաեւ վերնագրի շեշտադրումը, երեկ օրենքի փոփոխված տարբերակը քննարկվեց պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում եւ կքննարկվի դեկտեմբերի 5-ից մեկնարկող ԱԺ քառօրյայում:

Սակայն Դավիթ Հարությունյանը չի վախենում ՀՀԿ-ականների քննադատությունից, այլ ընդգծեց, թե բուռն քննարկումը նույնիսկ օգնել է իրենց օրենքում փոփոխություններ անելու հարցում: «Այն օգնեց մեզ կատարելագործելու օրենքը եւ այս առումով ՀՀԿ-ի բուռն քննարկումը ողջունելի է: Անկեղծորեն վստահ եմ, որ ԱԺ-ն ողջամիտ կգտնվի եւ կընդունի այս օրենքը», – նշեց նա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: