Երևանում 64–ամյա քաղաքացին կրակոցներ է արձակել էքսկավատորի ուղղությամբ. նա բերման է ենթարկվել. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է. «Երեկ՝ դեկտեմեբրի 1-ին, կրակոցներ են հնչել Երևանում: ժամը 17:30-ի սահմաններում Բակունցի փողոցի բնակիչ, 64-ամյա Սուրեն Մարտիրոսյանը իր մոտ եղած ԻԺ 58 տիպի 16 տրամաչափի երկփողանի եղերպաքող որսորդական հրացանով իր տան պտուհանից կրակել է շինարարական աշխատանքեր կատարող էքսկավատորի ուղղությամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կանչով նշված վայր են մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել եմ, որ կրակոցը արձակվել է Նոր Խարբերդ ամառանոցային ընկերության 2-րդ փողոցի բնակիչ, 34-ամյա Իվան Մեյչիկովի ուղղությամբ: Նույն պահին կրակոցներ արձակող Ս. Մարտիրոսյանը բերման է ենթարկվել բաժին, ում մոտ հայտնբերվել է նաև ԻԺ 58 տիպի հրացանը: Գ. Շամշյանի տեղեկություննրեով՝ Ս. Մարտիրոսյանը իր քայլը պատճառաբանլե է նրանով, որ էքսկավատորը շինարարական աշխատանքերի հետևանքով իր տունը վնասել է»:

Մանրամասները` այստեղ:




Լրահոս