Առաքել Մովսիսյանի ազգականը և սկանդալային բացահայտման մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի հորեղբորորդին՝ Միհրան Մովսիսյանը, որը Վրաստանի իրավապահների կողմից կալանավորվել էր միջուկային նյութերի անօրինական իրացման փորձի համար, ազատ է արձակվել եւ տեղափոխվել է Հայաստան: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը` հայտնի Շմայսը:

Միհրան Մովսիսյանը

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ միջուկային նյութերի անօրինական իրացման փորձի համար Վրաստանում ձերբակալվել է 5 անձ, որոնցից երկուսը ՀՀ քաղաքացիներ են, երեքը՝ Վրաստանի քաղաքացի: Ըստ վրացական մամուլի՝ կալանավորվածները մտադրված են եղել 200 միլիոն դոլարի դիմաց ուրան վաճառել: Ձերբակալվածներից մեկի տանը գործարանային արտադրության տրանսպորտային կոնտեյներ է գտնվել՝ Ս 238 տեսակի ռադիոակտիվ նյութով: Հետագայում հայտնի դարձավ, որ ձերբակալված ՀՀ քաղաքացիներից մեկը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի հորեղբորորդի, Արցախյան ազատամարտի եւ կանանց միության նախագահ Միհրան Մովսիսյանն է:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը դեռեւս ամիսներ առաջ մեզ հետ զրույցում հայտնել էր.«Ինքը հաստատ չկա այս գործերում: Հիմա նա վրացի ընկեր ունի, ի՞նչ իմանա, թե նա ինչով է զբաղված: էս մարդը իր վրացի ընկերոջ տունը հյուր է գնացել, եկել են, նրան բռնել են ու մյուսներին էլ են տարել»:

Նշենք, որ Վրաստանի իրավապահները անգամ թույլ չէին տալիս նախկին պատգամավորի հորեղբորորդու ազգականներին տեսակցել նրան, անգամ նախկին պատգամավորն էր փորձեր արել, սակայն փորձերն անցել էին ապարդյուն:
Ինչեւէ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Առաքել Մովսիսյանը կարծիք հայտնեց, որ Վաստանի դատարանի կողմից արդարացման վճիռ է հրապարակվել. «Արդարացման վճիռ է հրապարակվել, նրան ազատ են արձակել, եւ արդեն երկար ժամանակ է, ինչ նա իր ընտանիքի գրկում է, կրկնում եմ՝ Վրաստանի դատարանը նրան արդարացրել է»:

Նշենք, որ Միհրան Մովսիսյանի անունը շրջանառվում էր նաեւ Հոկտեմբերի 27-ի, ապա իր թիկնապահի՝ Սամվել Առաքելյանի սպանության գործերի շրջանակներում, ինչի արդյունքում 14 տարի ազատազրկման դատապարտվեց նրա թիկնապահը՝ Արթուր Այվազյանը` Մանախը, ով վերջերս ազատ արձակվեց բանտից:

Քնար Մանուկյան




Լրահոս