Եթե սկզբունքները չպահպանվեն, ուսանողները կդադարեցնեն բանակցությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներն այժմ քննարկում են, թե ինչպես շարունակեն համագործակցությունը իշխանության ներկայացուցիչների հետ: Ինչպես հայտնի է` նոյեմբերի 29-ին Սերժ Սարգսյանն արդեն իսկ ստորագրել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, եւ դեկտեմբերի 9-ին այն ուժի մեջ կմտնի: Իսկ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն էլ օրերս հայտարարեց, թե օրենքն արդեն փոփոխման ենթակա չէ:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Սարգիս Բալդարյանն ասաց, թե այս պահի դրությամբ իշխանության ներկայացուցիչների հետ քննարկումները դադարեցնելու որեւէ պայմանավորվածություն չկա: «Ուղղակի կան սկզբունքներ, որոնք պետք է հետագա քննարկումների հիմքում ընկած լինեն: Եթե այդ սկզբունքները չպահվեն, մեր նախաձեռնությունը կդադարեցնի քննարկումները»,- նշեց Բալդարյանը:




Լրահոս