Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, որ ճանապարհներն են դժվարանցանելի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:

Դեկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ից 7-ը սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ ձնախառն անձրեւի, ցածրադիր հատվածներում՝ անձրեւի տեսքով: Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:




Լրահոս