Ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 3-ին, ժամը 17:24-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ամենափրկիչ սբ. մատուռ տանող ճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում, Mitsubishi Pajeroմակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Mitsubishi Montero մակնիշի 35 NV 537 պետհամարանիշով ավտոմեքենան։




Լրահոս