ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու է Միհրան Պողոսյանը նվազեցրել հարկերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Աժ պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպ» ընկերությունը այս տարվա 9 ամիսներին ՀՀ պետական բյուջե է վճարել 798 մլն 204 հազար դրամի հարկեր եւ տուրքեր: Անցած տարի նույն ժամանակահատվածում «Քեթրին գրուպը» վճարել է 541 մլն 136 հազար դրամի հարկեր:

Հիշեցնենք, որ Հայաստանում բանանի ներկրման մենաշնորհը պատկանում է հենց «Քեթրին գրուպ» ընկերությանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բանանի ներկրմամբ սկսել է զբաղվել նաեւ «Մելատրոպիկ» ընկերությունը, որը փոխկապակցված է «Քեթրին գրուպ»-ի հետ: «Մելատրոպիկ»-ը հազար խոշոր հարկատուների ցանկում ընդհանրապես տեղ չի զբաղեցրել:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս