ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀԿ-ականները չեն գնում այնտեղ, որտեղ դաշնակցական նախարարն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Թուֆենկյան ավանդական Երևան հյուրանոցի մեծ դահլիճում տեղի ունեցավ «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» եռամյա ծրագրի մեկնարկի մասին ազդարարող միջոցառումը, որին մասնակցելու հրավեր էին ստացել բոլոր տասը մարզպետները:

Միջոցառմանը, սակայն, ներկա էին միայն ՀՅԴ-ական մարզպետները` ՀՅԴ-ական նախարարի հետ:

Հանրապետական մարզպետները հարկ չէին համարել ներկա գտնվելու սոցիալական ծառայություններին նվիրված միջոցառմանը: Նրանք գործուղել էին փոխմարզպետներին:

Գուցե եթե ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ողջույնի խոսք չունենար ասելու, չներկայանային նաև Արագածոտնի և Շիրակի մարզպետները` Աշոտ Սիմոնյանը և Արթուր Խաչատրյանը:




Լրահոս