Երևանյան ռեստորանից փրկարարներն արջին տեղափոխել են կենդանաբանական այգի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 4-ին, ժամը 09:08-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող ռեստորանային համալիրից արջին կենդանաբանական այգի տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն արջին տեղափոխել են կենդանաբանական այգի:




Լրահոս