Կաթնամթերքի արտադրության ծավալները ևս նվազել են. անկումն ինչով է պայմանավորված. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում կաթնամթերքի արտադրության ծավալներն այս տարվա տասն ամիսների արդյունքներով նվազել են: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ հունվար-հոկտեմբեր ամիսներին պանրի արտադրության ծավալները նվազել են 16.9, թթվասերինը՝ 20.1, մածունինը` 0.4, իսկ կաթնաշոռինը` 12 տոկոսով: Իսկ ահա կաթի արտադրության ծավալներն այս տարվա տասն ամիսներին ոչ միայն չեն նվազել, այլեւ դեռ մի բան էլ մի փոքր՝ 0.5 տոկոսով, ավելացել են:

Ոլորտի մասնագետներից մի քանիսը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասացին, որ կաթնամթերքի արտադրության ծավալների անկումը պայմանավորված է կաթնատվության կրճատման հետ, ինչն իր հերթին անբարենպաստ բնակլիմայական պայմանների արդյունք է: Սակայն հետաքրքիրն այն է, որ ի տարբերություն կաթնամթերքի՝ կաթի արտադրության պաշտոնական թվերով անկում չի արձանագրվել»:

Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս