Դատական հայցեր` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դեմ. ընկերություններն ինչ են պահանջում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ընկերությունները դատական հայցեր են ներկայացնում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017թ. «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան եւ պահանջում է, որ դատարանը ստիպի «Սոցապ նախարարությանը իր հետ պայմանագիր կնքի եւ պայմանագրի նախագիծ չներկայացնելու պատասխանողի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչի»:

Ըստ էության վերոնշյալ ընկերությունը պրոթեզներ է մատակարարում նախարարությանը, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ նախարարությունը չի ցանկանում պայմանագիր կնքել այս ընկերության հետ:

Այս իրավիճակը ուշագրավ է այնքանով, որ «Ժողովուրդը» դեռես հունիս ամսին գրել էր՝ լսողական սարքեր ստացող քաղաքացիները հայտնվել են անելանելի վիճակում: Եվ, ընդհանրապես, հաշմանդամություն ունեցող անձինք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պատճառով ավելի քան հինգ ամիս չեն ստացել իրենց հասանելիք պրոթեզներն ու օրթեզները: Եվ ահա ըստ էության այս իրավիճակն է պատճառը, որ մարդիկ նման խնդրի առաջ են կանգնել»:

Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս