Արտաշատի նորընտիր քաղաքապետը սկսել է ազատվել նախկին քաղաքապետի կադրերից. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Արտաշատի քաղաքապետ ընտրված Կարեն Բենիամինյանը ընտրվելուց հետո սկսել է ազատվել նախկին քաղաքապետի կադրերից։ Մեծ մասն էլ, առանց սպասելու քաղաքապետի որոշմանը, դիմում է գրում և ինքնակամ հեռանում աշխատանքից՝ պատճառաբանությամբ, որ նոր թիմի հետ չի ցանկանում աշխատել։ Նրանց թվում է, օրինակ, Արտաշատի փոխքաղաքապետը, որի փոխարեն նախորդ ամիս փոխքաղաքապետ նշանակվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախկին թիկնապահ Ռոբերտ Ծատուրյանը, ով մինչ նշանակումը կարատեի խմբակ է ղեկավարել։ Քաղաքապետն այս օրերին նոր հաստիքներ է ձևավորում, փոխում հաստիքացուցակը, որը արդեն հաստատվել է ավագանու վերջին նիստում»:

Առավել մանրամասն ` «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս