Քանի մարդ է մեկնել Հայաստանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 2.347.265 մարդ, որը 21.8 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

Ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 193 173 մարդ՝ 2016 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 13.1 տոկոսով:

2017 թվականի նոյեմբեր ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 178 748 մարդ՝ 6 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նոյեմբեր ամսվա ցուցանիշը:

2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 17.7 տոկոս աճ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 20 573 տոննա ապրանք, որը 29.8 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

2017 թվականի նոյեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 14 425 մարդ: 2016 թվականի նույն ամսին ուղևորահոսքը կազմել է 2 175 մարդ:

«Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ուղևորահոսքը կազմել է 91 497 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 9864 մարդ:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 18.7 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:




Լրահոս