Տոլման ճանաչվեց ադրբեջանական կերակրատեսակ

Տոլման ճանաչվեց ադրբեջանական կերակրատեսակ

armeniasputnik.am-ը գրում է, որ Հայկական ավանդական տոլման ՅՈՒՆԵՍԿՕ-ն որակել է ադրբեջանական կերակրատեսակ։ Կազմակերպության պաշտոնական կայքում նշված է, որ տոլման ճանաչվել է ոչ նյութական մշակութային ժառանգություն։

«Տոլման պատրաստվում է Ադրբեջանի ամբողջ տարածքում և համարվում կարևոր կերակրատեսակներից մեկը, փոխանցվում է սերնդեսերունդ և վեր է երկրի ներսում առկա էթնիկ ու հոգևոր սահմաններից»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ «տոլմա» բառը գրված է «դոլմա», մեկնաբանվում է, թե իբր առաջացել է թուրքերեն «դոլդուրմա» բառից, որ թարգմանաբար նշանակում է լցոնված։

Դեկտեմբերի 4-9-ը Հարավային Կորեայի Չեջուդո կղզում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նստաշրջանում ներառված են տարբեր երկրներից ներկայացված 34 հայտ: