ԱԺ-ն երկու օր Արփինե Հովհաննիսյանի ծնունդն էր նշում, ինչպես են շնորհավորել ԱԺ փոխնախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժուկով-ժամանակով խնջույքները տեւում էին յոթն օր, յոթ գիշեր: Հիմա այդ ժամանակներն անցել են: Բայց լինում են դեպքեր, երբ ծննդյան տոները մի քանի օր շարունակ են նշում, օրինակ՝ ԱԺ փոխնախագահ, հանրապետական Արփինե Հովհաննիսյանը, ում ծննդյան օրը խորհրդարանում երկու օր շարունակ նշվեց: Տարեդարձը երկուշաբթի օրն էր: Քանի որ այդ օրը նիստ չի եղել, եւ ոչ բոլոր պատգամավորներն են կարողացել շնորհավորել Հովհաննիսյանին, նրանք փորձում էին երեկ այդ սխալն ուղղել:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը նկատեց, որ պատգամավորները պարբերաբար խումբ-խումբ բարձրանում էին ԱԺ փոխնախագահի աշխատասենյակ՝ մեկ բաժակ սուրճի, չմոռանալով նաեւ նվերների մասին: Այդ աժիոտաժը խորհրդարանում շարունակվեց գրեթե ամբողջ օրը: Ընդ որում, առաջին շնորհավորողներն արական սեռի ներկայացուցիչներն էին, ովքեր ԱԺ օրակարգի հաստատումից հետո, դուրս գալով դահլիճից, առիթը բաց չթողեցին մեկ բաժակ սուրճի ներքո շնորհավորելու Արփինե Հովհաննիսյանին:




Լրահոս