Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 7-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

Ձյան պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն