
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել Երուսաղեմի կարգավիճակի մասին մեկնաբանությամբ:
ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է.
«Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարեւորագույն խնդիրներից է եւ կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում։ Դա կարող է ճանապարհ հարթել տեւական անվտանգության եւ խաղաղության հաստատման համար։
Երուսաղեմում առկա է բազմադարյա հայկական ներկայություն, հարուստ հայկական պատմամշակութային ժառանգություն։ Հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկը: Բնականաբար, մենք ուշադրությամբ ենք հետեւում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին»: