Գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Արտաշատում

Գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Արտաշատում

2017թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի՝ 4.2% գնաճ, ինչին հիմնականում նպաստել է մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 13.7% և 25.0% գնաճը, հայտնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Բանջարեղենի ապրանքախմբում 2017թ. նոյեմբերին 2016թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 10.4%, իսկ 2017թ. հոկտեմբերի համեմատ` 25.0% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բանջարեղենի գներն աճել են 20.3-32.7%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Արտաշատում: Մայրաքաղաքում բանջարեղենի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ
աճել է 22.7%-ով: Մրգի ապրանքախմբում 2017թ. նոյեմբերին 2016թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 0.7% գնանկում, իսկ 2017թ. հոկտեմբերի համեմատ`13.7% գնաճ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ մրգի գներն աճել են 1.5-18.3%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում:

2017թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բանջարեղենի և մրգի ընդհանուր գնաճը կազմել է 20.7%: Վերոնշյալները սպառողական զամբյուղում ունենալով 8.58% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 1.76 տոկոսային կետով:

Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2017թ. նոյեմբերին 2016թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 4.1%, իսկ 2017թ. հոկտեմբերի համեմատ`3.5% գնաճ (այդ թվում, ձվի գինն աճել է 7.8%-ով): Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում գրանցվել է 1.6-5.8% գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր
ցուցանիշն արձանագրվել է ք. Վանաձորում:

Մայրաքաղաքում կաթնամթերքի, պանրի և ձվի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 3.1%-ով: Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2017թ. նոյեմբերին 2016թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 14.7%, իսկ 2017թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.7% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է
կարագի 5.5% գնաճով:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ յուղերի և ճարպերի գներն աճել են 1.9-4.2%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Աշտարակում: Մայրաքաղաքում յուղերի և ճարպերի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 2.3%-ով:

Մսամթերքի ապրանքախմբում 2017թ. նոյեմբերին 2016թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 9.7%, իսկ 2017թ. հոկտեմբերի համեմատ 1.6% գնաճ:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.2-3.7%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Հրազդանում: Մայրաքաղաքում մսամթերքի գների մակարդակն աճել է 1.3%-ով:

Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2017թ. նոյեմբերին 2016թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 27.0%, իսկ 2017թ. հոկտեմբերի համեմատ`0.3% գնաճ:
Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2017թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ձկնամթերքի գներն աճել են 0.1-3.1%-ով, իսկ 2-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Մայրաքաղաքում ձկնամթերքի գների մակարդակն աճել է 0.1%-ով:
2017թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հրուշակեղենի՝ 0.3%, ալկոհոլային խմիչքի և ծխախոտի 0.4% գնաճ:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2017թ. նոյեմբերին 2016թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 5.4%, իսկ 2017թ. հոկտեմբերի համեմատ՝ 1.6% գնանկում:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է շաքարի և շաքարավազի 6.4-0.3% գնանկում, այդ թվում, համեմատաբար բարձր գնանկում գրանցվել է ք. Աշտարակում: Մայրաքաղաքում շաքարի և շաքարավազի գները նվազել են 1.6%-ով:

2017թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սուրճի, թեյի և կակաոյի, ոչ ալկոհոլային խմիչքի, հացաբուլկեղենի և ձավարեղենի 0.2% գնանկում: