ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատգամավորների թոփ 5-ը. ովքեր են ամենաները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Parliamentmonitoring.am» կայքն ամփոփել է Հայաստանի վեցերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի աշխատանքները՝ ավանդաբար ներկայացնելով ամենա-ամենա պատգամավորների թոփ տասնյակները: «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակված տվյալներից պարզեց, որ ամենաշատ բացակայած պատգամավորների տասնյակը, ինչպես նախորդ ժամանակահատվածներում, շարունակում է գլխավոր «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Ամենաշատ բացակայած պատգամավորների հնգյակն ունի հետեւյալ տեսքը.

Գագիկ Ծառուկյան՝ «Ծառուկյան» խմբակցություն-169 անգամ,
Նորա Առուստամյան՝ «Ծառուկյան» խմբակցություն-111 անգամ,
Էդմոն Մարուքյան՝ «ԵԼՔ» խմբակցություն-82 անգամ,
Սամվել Ֆարմանյան՝ ՀՀԿ խմբակցություն – 77 անգամ,
Հերմինե Նաղդալյան՝ ՀՀԿ խմբակցություն – 75 անգամ:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

 

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս