Ինչու է Տավուշի մարզպետարանը շտապել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին մարզպետարանի նիստերի դահլիճում կայացել է ասմունքի՝ արդեն ավանդական դարձած փառատոնի մարզային փուլը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այն այս անգամ կրել է «Արցախյան ազատամարտ-30» խորագիրը եւ նվիրված է եղել հայ ժողովրդի բոլոր ժամանակների ազգային ազատամարտի հերոսներին: Եթե ընդունում ենք, որ արցախյան ազատամարտը սկսել է 1988 թվականի շարժմամբ, ապա այս տարի այդ իրադարձության 29-ամյակ է լրանում:

Մյուս կողմից էլ բոլորին հայտնի է, որ արցախյան շարժումն ի սկզբանե անկախության համար չի եղել եւ հետագայում է այդպիսին դարձել: Մի խոսքով, մարզպետարանում մի փոքր շտապել են կամ էլ չեն իմացել, թե ասմունքի փառատոնին ինչ խորագրի ներքո անցկացնեն եւ հընթացս «ստեղծագործել» են:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս