«Նորք» հոգեբուժական կենտրոնը կվաճառվի. հայտնի է գնորդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա օրակարգում ընդգրկված է «Նորք հոգեբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու և պետական գույքն օտարելու մասին հարցը: Նախագծից տեղեկանում ենք, որ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն է դիմել «Հին Նորք բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենը՝ տեղեկացնելով, որ ընկերությունը ցանկանում է ձեռք բերել «Նորք հոգեբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող  շենք-շինությունները` բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն կառուցելու նպատակով:

Ըստ այդմ՝ կառավարությունը որոշել է շենք-շինությունները վաճառքի ձևով օտարել «Հին Նորք» բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը՝ գույքի վաճառքի գին սահմանելով 868 մլն ՀՀ դրամը: Գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 2.8 հեկտար մակերեսով հողամասը՝ 455 մլն դրամ կադաստրային արժեքով:




Լրահոս