ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու է Միհրան Պողոսյանն իր պապենական տունը հետ գնել

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու է Միհրան Պողոսյանն իր պապենական տունը հետ գնել

Դեկտեմբերի 5-ին Ավան վարչական շրջանում տեղի ունեցավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի հիմնադրած «Ամալյա Հարությունյան» բարեգործական կազմակերպության պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ինչպես բնակիչներ, այնպես էլ ԱԺ պատգամավորներ, պաշտոնյաներ։

Նշենք, որ տարբեր համայնքներում արդեն իսկ առկա Միհրան Պողոսյանի հիմնադրած «Քեթրին» հասարակական կազմակերպությունից նորաստեղծ կառույցը տարբերվելու է առաջին հերթին ուղղվածությամբ։ Իր ելույթում պատգամավոր Պողոսյանը շեշտեց, որ կազմակերպությունն իրականացնելու է բազմաբնույթ բարեգործական ծրագրեր, որպես առաջնահերթություն՝ ստանձնելով առողջական խնդիրներ ունեցող մինչև 14 տարեկան երեխաներին աջակցելու կարևոր առաքելությունը:

Ինչպես հայտարարվեց՝ նման բարեգործական կազմակերպություն ունենալու խոստում Միհրան Պողոսյանն ավանցիներին տվել էր դեռևս խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ։ Ընտրված վայրն էլ խորհրդանշական է. պատգամավորի մանկությունը հենց այդ տարածքում է անցել, և այժմ պապենական տան տարածքում նա հիմնում է իր մոր անունով բարեգործական կազմակերպություն։

«Կենտրոնը նաև իմ պատգամավորական գործունեության համար նախատեսված վայր կլինի, որտեղ մարդիկ կկարողանան հանդիպել ինձ»,- հայտարարեց Միհրան Պողոսյանը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: