08.12.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-ին` ժամը 11 ին, «Արմենպրես» լրատվական գործակալության  մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն ՏերՄարկոս քահանա Մանգասարյանի, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանի ասուլիս:

***

Դեկտեմբերի  8–ին՝ ժամը 11:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, գիտական խմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Հովակիմ Զաքարյանը:

ԹԵՄԱ՝   ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՝ դեկտեմբերի 11-ից կմեկնարկվի Հայաստանի դպրոցներում 13-ամյա աղջիկներին գարդասիլով պատվաստելու աշխատանքները. պատվաստանյութի ազդեցությունն ու նշանակությունը մարդու առողջական կյանքում:

***

Վաղը՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 16։00 ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության նիստերի դահլիճում (հասցե՝ Մ. Մկրտչյան 5) Հայաստանի զարգացման հիմնադրամը և ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը կհայտարարեն ներդրումների աջակցության ծրագրի մեկնարկի մասին։

«Էլեկտրոնային կառավարումը՝ որպես օտարերկրյա ներդրումների ներգրավումը խթանելու գործիք» ծրագիրը կներկայացնեն.

Արմեն Ավակ Ավակյան, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն,
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ,
Դմիտրի Մարյասին, Հայաստանում ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի տեղակալ,Գերհարդ Շաումբերգեր, Ավստրիական զարգացման գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար։

***

Դեկտեմբերի 8-ին, ժամը 12:30-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում (Իսահակյան 28. 3-րդ հարկ)  կայանալու է «Լույս տեղեկատվական-վերլուծական կենտրոնի» ղեկավար Հայկ Այվազյանի և առողջապահության ոլորտում մասնագիտացած հետաքննող լրագրող Արթուր Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը:

Թեման՝ «Սկանդալային բացահայտումներ՝ «Գարդասիլ» պատվաստանյութով 13-ամյա աղջնակների զանգվածային պատվաստումների վերաբերյալ»:

***
Դեկտեմբերի 8-ին ժամը 14։00-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս։

Թեման՝ «Աննա Կոստանյանի «ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ» հուշակոթող գրքի շնորհանդես- համերգը. Շնորհանդեսից հետո տարաձայնություններ և ինչո՞ւ. հեղինակի պարզաբանումները և հետագա անլիքները»։

Բանախոսներն են՝

Աննա Կոստանյան -գրքի հեղինակ
Կարո Կարապետյան («Մորուք Կարո») – Արցախյան պատերազմի մասնակից
Կայծա Հայրապետյան – 2015թ. մարտին զոհված Էդուարդ Հայրապետյանի տատիկը

***

Դեկտեմբերի 8ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը:

 Թեման՝  Հարկային օրենսգրքում փոփոխություններ, ինչ կփոխվի բիզնես և ձեռներեցության ոլորտում, կարգավորումներ եկամտային հարկի hետ վերադարձելիության կանոններում:




Լրահոս