ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանի ղեկավարած կառույցում համալիր ստուգումներ կանցկացվի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանն ԱԺ-ում երեկ ներկայացրեց ՎՊ 2018թ. գործունեության ծրագիրը: Ընդ որում, ԱԺ-ն այս տարի վերջին անգամ է հաստատելու ՎՊ ծրագիրը, քանի որ հաջորդ տարվա ապրիլին նոր Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո այդ կառույցն անվանվելու է հաշվեքննիչ պալատ, եւ գործունեության ծրագիրը հաստատելու է հենց պալատի խորհուրդը:

Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ՎՊ-ն, ի թիվս այլ նախարարությունների, 2018թ. ստուգումներ է անցկացնելու նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում: Եւ սա այն դեպքում, երբ նույն այդ նախարարությունում պալատը ստուգումներ անցկացրել է նաեւ այս տարի: Պարզապես 2017թ. պալատն այդ նախարարությունում ստուգումներ է անցկացրել միայն հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով, վերականգնման, տեխնիկական միջոցներով, սայլակներով եւ լսողական սարքերով ապահովելու ոլորտում: Հավանաբար այնպիսի փաստեր են ի հայտ եկել, որ որոշվել է ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանի ղեկավարած կառույցում համալիր ստուգումներ անել»:

Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս