Բնակարանային գողությունները բացահայտելու առումով որևէ լուրջ տեղաշարժ չկա. իրավապահ կառույցները միայն խոսում են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ կառույցները վերջերս պարբերաբար խոսում են բնակարանային գողությունները բացահայտելու, եւ հատկապես գողոնը վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու մասին: Բայց նկատենք, որ այս առումով այդպես էլ որեւէ լուրջ տեղաշարժ չկա: Օրինակ՝ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը 2011թ. ենթարկվել էր ավազակային հարձակման, նրա տանից գողացել էին բավական մեծ արժողության իրեր:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատգամավոր Ազիզյանն ասաց. «Ճիշտն ասած, ես հավատ չեմ ունեցել, հիմա էլ չեմ հավատում, հետագայում էլ չեմ հավատում, որ գողոնը կվերադարձնեն: Փորձեցին վերադարձնել ընդամենը մեկ ֆոտոապարատ՝ մի 30-40 հազար դրամանոց, բայց այնտեղ թվերով կար գրած, թե ինչեր էին տարել, ինչեր էին արել: Մի խոսքով, ինձ հավատ չի ներշնչում, որ մի օր այդ գողոնը կհայտնաբերվի»»:

Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս