«Լավ եմ, շատ լավ». Հայկազ Բաղմանյանը պաշտոնանկությունից հետո բավականին լավ տրամադրություն ունի. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԶՈՒ գլխավոր շտաբի պետի արդեն նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը պաշտոնանկությունից հետո բավականին լավ տրամադրություն ունի: «Լավ եմ, շատ լավ»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նա: Մեր դիտարկմանը, թե ինչում էր, ի վերջո, թերացել, որի մասին խոսեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Բաղմանյանը թույլ քմծիծաղ տվեց և հայտարարեց, որ ոչ մի հարցի չի պատասխանելու, ու անջատեց հեռախոսը։

Հիշեցնենք՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել էր, որ Բաղմանյանն իր հորդորով է աշխատանքից ազատվելու զեկուցագիր ներկայացրել: Հարցին, թե ո՞րն է եղել հորդորի պատճառը, նախարարը պատասխանել էր. «Աշխատանքային պայմանավորվածությունների չկատարում, որն անհամատեղելի էր հետագա համատեղ ծառայության հետ»»:

Առավել մանրամասն ` «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս