Խորը հիասթափություն. «Ռիո» մոլում բրենդային ապրանքներին փոխարինում են թուրքական և չինական ապրանքները. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Վերջերս մեծ շուքով ու հանդիսությամբ բացված «Ռիո» մոլի տնօրինության կողմից նախապես հայտարարվել էր, որ այնտեղ տեղակայված խանութներում վաճառվելու են միայն բրենդային ապրանքներ, ինչպես նաև արգելվել էր Չինաստանից ու Թուրքիայից ապրանք ներկրող մանր և միջին բիզնեսով զբաղվողների մուտքը «Ռիո» մոլ:

Սակայն ինչպես պարզվեց սպառողներին մեծ հիասթափություն էր սպասվում, քանի որ «Ռիոյում» նախ բրենդային ապրանքանիշերով խանութները մատների վրա կարելի է հաշվել, երկրորդ՝ մոլը լցված է էժանագին ապրանքներով: Ավելին՝ առևտրի կենտրոնի տաղավարների գերակշիռ մասը պարզապես փակ են»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: