Կառավարությունը ձգձգում է. ուսանողների հետ բանակցությունները կդադարե՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության ներկայացուցիչների եւ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների միջեւ հետագա համագործակցության հարցը շարունակում է անհայտ մնալ: Ուսանողները ցանկանում են՝ որքան հնարավոր է շուտ համապատասխան փոփոխություններ անել ենթաօրենսդրական ակտերում, սակայն կառավարության ներկայացուցիչներն այնքան էլ չեն շտապում ընդառաջ գնալ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կառավարությունը ցանկանում է այդ հարցերի շուրջ հետագա քննարկումներն ու համապատասխան փոփոխությունները թողնել 2018 թվականի սկզբին, այլ ոչ թե մինչեւ տարեվերջ: Սակայն ինչպես երեւում է՝ ուսանողներն այնքան էլ ոգեւորված չեն այդ մտքից, եւ այժմ հենց նրանցից է կախված՝ բանակցությունները կշարունակվե՞ն հաջորդ տարի, թե՞ նորից կմեկնարկի փողոցային պայքարը: Սակայն փաստ է, որ կառավարությունը ձգձգում է համապատասխան փոփոխություններ անելու գործընթացը:




Լրահոս