ՄՅՈւ-ն ․չունի Պոգբայի նման այլ կիսապաշտպան․ Մոուրինյու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծիք է հայտնել, թե ինչպես կանդրադառնա ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի բացակայությունը «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջիկա խաղում:

«Պոգբայի բացակայությունն ինձ մոտ վատատեսություն չի առաջացնում, պարզապես այլ խաղաոճով ենք հանդես գալու: Պոգբայի նման այլ կիսապաշտպան չունեմ, որ միայնակ գոլ կստեղծի «Արսենալի» դարպասը:

Սակայն մյուս ֆուտբոլիստներն իրենց որակներն ունեն: Ֆելաինին կարող է գլխով գոլ խփել, Մատիչը լավ հարվածում է հեռու տարածությունից, Էրերան տարբեր բաներ է անում:

Սակայն Պոգբայի նման այլ կիսապաշտպան «Մանչեսթեր Յունայթեդը» չունի»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը:




Լրահոս