Սոցապ գործակալության պետին փորձում են ազատել կալանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալականն փորձաքննության գործակալության պետին՝ Արմեն Սողոյանին, փորձում են կալանքից ազատել, սակայն դեռեւս փորձերն անցնում են ապարդյուն:

Նշենք, որ Արմեն Սողոյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար, եւ նա գտնվում է կալանքի տակ: Սողոյանի պաշտպան Հայկ Ալումյանը դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց վերացնելու համար: Սակայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարինե Ղազարյանը մերժել է պաշտպանի բողոքը:




Լրահոս