Վրաերթ Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում. տուժածի վիճակը ծանր է

Դեկտեմբերի 10-ին, ժամը 13:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ, տուժածը գնտվում է երթևեկելի գոտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1984 թ. ծնված Ա. Ս.-ը «Nissan Primera» մակնիշի 35 MT 144 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1984 թ. ծնված Հ. Հ.-ին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Հ. Հ.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: