Աշնանացանն ավարտվել է. ինչպիսին են արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետարանից «Ժողովուրդ» օրաթերթին տրամադրված տվյալների համաձայն՝ այս տարվա ընթացքում մարզի համայնքներում աշնանացան է իրականացվել մոտ 2 հազ 300 հա տարածքներում: Համայնքներից յուրաքանչյուրում իրականացված աշնանացանի մակերեսը առանձին-առանձին մեզ տրամադրելու վերաբերյալ հարցմանը մարզպետարանից պատասխանեցին. «Տեղեկատվություն ըստ համայնքների կտրամադրվի ԱՎԾ Տավուշի մարզային գործակալության տարեկան հաշվետվության ամփոփումից հետո»:

Աշնանացանն ավարտվել է, սակայն մարզպետարանը դեռեւս խուսափում է վերջնական արդյունքները տրամադրել: Թերեւս մարզպետարանում դեռ չգիտեն, թե պաշտոնական վիճակագիրների համար ինչ թիվ պետք է հայտնեն: Ի դեպ, 2016թ. արդյունքներով՝ Տավուշի մարզում աշնանացան ցորենի ցանքատարածքները կազմել են 3 հազ 12 հա, իսկ 2015-ին` 5 հազ 684 հա: Այսինքն՝ աշնանացան հացահատիկի ցանքատարածքները գնալով պակասում են:




Լրահոս