«My Beeline Armenia» հավելվածը ներբեռնվել ավելի քան 100 000 ագամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«My Beeline Armenia» բջջային հավելվածի ներբեռնումների թիվը գերազանցել է 100 000-ը, իսկ հավելվածի ակտիվ օգտագործողների թիվը շարունակաբար աճում է։

«My Beeline Armenia» հավելվածն օգտատերին հնարավորություն է տալիս առանց տանից դուրս գալու ինքնուրույն լուծել կապի ծառայությունների հետ կապված բազմաթիվ հարցեր։ Հաշիվը և փաթեթի մնացորդը ստուգելուց բացի «My Beeline Armenia»-ի օգնությամբ կարելի է ծանոթանալ գործող սակագնային փաթեթներին և անցում կատարել նախընտրածին, միացնել և անջատել ծառայություններ, ինչպես նաև առցանց վճարումներ կատարել։ Հավելվածի mShop բաժնի միջոցով կարելի է առցանց պատվիրել SIM-քարտեր, սմարթֆոններ և այլն, որոնք կառաքվեն անվճար:

Օգտատերերի կողմից ամենամեծ պահանջարկն ունի հաշվի վերծանում անվճար ստանալու հնարավորությունը։

«Ես ինքս մեր հավելվածի առաջին օգտագործողներից եմ, և ուրախ եմ տեսնել, որ մեր «ակումբը» շարունակաբար մեծանում է։ Մեր ամբողջ ռազմավարությունը կառուցված է ժամանակակից թվային ընկերություն դառնալու գաղափարի վրա, իսկ դա առաջին հերթին նշանակում է հնարավորություն տալ բաժանորդներին առցանց լուծել մաքսիմալ հնարավոր հարցեր։ 21-րդ դարում մարդկանց ժամանակը շատ թանկ է, և մենք՝ գնահատելով մեր հաճախորդների ժամանակը առաջարկում ենք այն խնայելու պարզ և հարմար տարբերակներ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«My Beeline Armenia» հավելվածը կարելի է ներբեռնել Play Market, App Store և Windows հարթակներից, իսկ վեբ տարբերակով մուտք գործելու համար հարկավոր է անցնել im.beeline.am հղումով։

Նշենք, որ հավելվածը մշտապես կատարելագործվում է և ավելանում են նոր հնարավորություններ։




Լրահոս